Մարտի 31-ին Գործարարության աջակցման գրասենյակը մասնակցեց Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնված հարկային բարեփոխումների իրազեկում և նոր հարկային Օրենսգրքի հիմնական խոչընդոտների վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը:
Կարևորելով հանրային-մասնավոր երկխոսության հարթակների նշանակությունը Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում՝ միջոցառումը միտված էր նոր հարկային Օրենսգրքի իրազեկմանը և բիզնեսի համար պոտենցիալ խոչընդոտների քննարկմանը։ Բիզնես համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու հարկային բարեփոխումներին, այլև ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ բիզնեսին վերաբերող հարկային բարեփոխումների մասին համապատասխան պետական մարմինների ...
>>>MAR