ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի դահլիճում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ կլոր-սեղան հանդիպում գործարարների և ՊԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգային հարցերի շարքում էին «Նոր Սերնդի» ՀԴՄ-ների ներդրմամբ ծագած խնդիրների և շարժական ՀԴՄ-ների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացված խնդիրը, ձայնասկավառակների վրա կիրառվող ակցիզային դրոշմանիշների հետ կապված խնդիրը, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման ընթացքում ներքին արտադրողի և ներմուծողի համար պայմանները հավասարեցնելու հարցը:
Գործարարները հնարավորություն ստացան բարձրացնել իրենց գործունեությանն առնչվող խնդիրները և քննարկել լուծման հեռանկարները ...
>>>DEC