Տեսչական բարեփոխումների շրջանակներում կայացան ֆոկուս խմբերով հանդիպումներ գործարարների հետ

     Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Տեսչական բարեփոխումների ընթացքը և գործող մարտահրավերները քննարկելու նպատակով ՄՖԿ Ներդրումային միջավայրի բարելավման ծրագրի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խմբի և մեր գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ  անցկացվեցին հանդիպումներ գործարար միջավայրի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

     Տեղի ունեցան 5 հանդիպում-քննարկումներ առևտրով զբաղվող ՓՄՁ-ների, արտադրությամբ կամ արդյունաբերությամբ զբաղվող ՓՄՁ-ների, ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՓՄՁ-ների, փոքր բիզնեսի և մեծ բիզնեսի ներկայացուցիչների հետ: Գործարարներին հնարավորություն ընձեռվեց գնահատել ներկայիս տեսչական համակարգը և տեղեկատվություն ստանալ բարեփոխումների անմիջական իրականացնողներից տեսչական ոլորտում կատարված և նախատեսվող նոր օրենսդրական փոփոխությունների մասին:

DSC02948

 

DSC02976

 

DSC02962

0
  >>>

Add a Comment