
Դեկտեմբերի 31-ից սկսում է գործել թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը 6 ամիս ժամկետով: Ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման ապրանքների վրա։ Գործարարության աջակցման գրասենյակը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ MB legal and business consulting ընկերության փորձագիտական աջակցությամբ պատրաստել է երկրների և ընկերությունների ցանկ, որտեղից հնարավոր է ներմուծել նույնանման ապրանքներ: Ստորև ներկայացված է համապատասխան տեղեկատվությունը ցիտրուսային մրգերի, տնտեսական ապրանքների, հագուստի, պլաստիկ իրերի, լվացող և մաքրող միջոցների ներմուծման համար: Նշված ապրաքանքային խմբերի այլընտրանքային ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը հետագայում կներառի այլ ոլորտներ ևս, նախատեսում ներմուծման ընթացակարգի ուղեցույց:
Նախաձեռնությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
#GoodGovernanceFund
#UKGGFArmenia
DEC