- Տրամադրել տեխնիկական աջակցություն ՓՄՁ զարգացման խորհրդին և Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին, օպտիմալացնել և բարելավել գործարարության օրենսդրական դաշտը` ստեղծելով բարենպաստ միջավայր մասնավոր հատվածի համար:
- Նախաձեռնել պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության` ստանձնելով նախաձեռնող աջակցի դեր:
- Պարբերաբար տեղեկացնել գործարար համայնքին ՀՀ կառավարության մշակած մոտեցումների և ռազմավարությունների վերաբերյալ` միաժամանակ ապահովելով գործարարների արձագանքը համապատասխանեցնելու բարեփոխումները վերջիններիս իրական պահանջներին: