Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund – GGF)» աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:
Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, ...
>>>JUL