Գործարարության աջակցման գրասենյակը, ակտիվ համագործակցելով գործարար համայնքի և պետական մարմինների ներկայացուցիչների հետ, անդրադարձել է գործարարների կողմից բազմակի անգամ բարձրաձայնված գյուղատնտեսական արտադրանքի հիմքով ստեղծված ապրանքների առնչությամբ ավելացված արժեքի հարկի խնդրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքները ազատված են ԱԱՀ-ից՝ ԱԱՀ-ի բեռը մնում է այն կազմակերպությունների վրա, որոնք վերամշակում են գյուղատնտեսական արտադրանքը:
Հունիսի 22-ին գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում գյուղատնտեսական արտադրանքը վերամշակող գործարարների շահերը ներկայացնող մի քանի միությունների ներկայացուցիչների հետ:
Խնդրի վերաբերյալ բազմակողմանի դիրքորոշման ձևավորման նպատակով քննարկումները շարունակվելու են նաև այլ գյուղատնտեսական արտադրանք ...
>>>JUN