Կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը

Դեկտեմբերի 2-ին Գործարարության աջակցման գրասենյակը մասնակցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Բաբկեն Թունյանի նախագահությամբ հանդիպում-քննարկում են ունեցել հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Ընդգծելով համատեղ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառույցն առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացնելու յուօրինակ հարթակ կդառնա:

Նա տեղեկացրել է, որ գործելու է նաեւ տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ, որի նպատակն է գործարարների առջեւ ծառացած խնդիրների հրատապ լուծումը:

ՓՄՁ ասոցիացիայի անդամները եւս կարեւորել են համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկելով առկա խնդիրների ամբողջական գույքագրում եւ, ըստ առաջնահերթության, հանդիպում-քննարկումների կազմակերպում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ շահութահարկին, պետական գնումներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, տրանսպորտային ցանցի գործունեությանը, ճանապարհային բեռնափոխադրումներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ներդումներին վերաբերող հարցերին: 

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment